Արցախբանկն առաջարկում է բիզնես ֆինանսավորման նոր շահավետ գործիք՝ ԼԻԶԻՆԳ

07.08.2019

Արցախբանկն առաջարկում է բիզնես ֆինանսավորման նոր շահավետ գործիք՝ ԼԻԶԻՆԳ՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) հետ համագործակցության ծրագրի շրջանակներում:
 
Լիզինգի միջոցով, ԱՀ տարածքում գործունեություն ծավալող ՀՀ և ԱՀ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձիք, այդ թվում անհատ ձեռնարկատերերը, ֆինանսական վարձակալությամբ կարող են Բանկից ձեռք բերել գյուղտեխնիկա և սարքավորումներ հետևյալ շահավետ պայմաններով.
  • մինչև  20,000,000 ՀՀ դրամ գումարի չափով. 
  • տարեկան 13.5% անվանական տոկոսադրույքը Հիմնադրամի կողմից 70%-ով սուբսիդավորման արդյունքում կկազմի 4.05%.
  • կանխավճարը՝ 30%, որից 10%-ը կտրամադրվի Հիմնադրամի կողմից.
  • լիզինգի ժամկետը՝ մինչև 84 ամիս.
  • առանց հայտի ուսումնասիրության և լիզինգի առարկայի գնման վերջնական վճարի.
  • ապահովագրությունը կատարվում է Բանկի կողմից.
  • լիզինգի գումարը մարվում է ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
Լիզինգից կարող են օգտվել ագրոբիզնեսով զբաղվող ինչպես Բանկի, այնպես էլ նոր հաճախորդները: 
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում կամ այստեղ