eBay հարթակում վաճառքի է դրվել Թեոդոր Աքսենտովիչին նվիրված կեղծ արծաթե հուշադրամներ

17.09.2019

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է, որ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է։