QR ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳԻ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

20.09.2019

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի մոբայլ բանկինգի հավելվածի ծառայությունները համալրվել են նոր հնարավորությունով՝ այսուհետ հավելվածի օգտատերերը կարող են  հեռախոսով կատարել PayX QR արագ և հարմար վճարումներ բազմաթիվ խանութներում, ռեստորաններում, ինչպես նաև առևտրի և սպասարկման կետերում (ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ

 

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է գործարկել ABB mobile bank հավելվածը, սկանավորել PayX QR կոդը և հաստատել վճարումը՝ ընդամենը մեկ հպումով։ Վճարումներ իրականացնելու համար հավելվածում անհրաժեշտ է կցել Visa, Mastercard կամ ARCA տեսակի քարտ:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ի մոբայլ բանկինգի հավելվածը հասանելի է iOS և Android հարթակներում:

Հայբիզնեսբանկը հանդիսանալով երկրի խոշորագույն և առաջատար բանկերից մեկը  հատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բանկային պրոդուկտների զարգացմանը, որոնք հարմարավետ են դարձնում հաճախորդների սպասարկումը։